Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դեռահասային տարիքի հղիությունը համընդհանուր խնդիր է
Դեռահասային հղիությունն ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ամենահիմնական պատճառներից մեկն է: ԱՀԿ-ն հրապարակել է մի տեղեկագիր, որում համառոտ ներկայացված են այս միտումնավորության հիմնական պատճառներն ու հանձնարարականները:
Կարևոր փաստերը
- Ամեն տարի աշխարհում 16 մլն դեռահաս աղջիկների (հինգից մեկի) մոտ հայտնաբերվում է վաղ հղիություն: Դա հիմնականում հանդիպում է ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում:
- 15-19 տարեկան մոտ 3 մլն աղջիկներ ամեն տարի դիմում են հղիության արհեստական ընդհատման և, միշտ չէ, որ այդ վիրահատությունը հուսալի պայմաններում է կատարվում:
- Ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում 15-19 տարեկան աղջիկների շրջանում հղիության և ծննդաբերությունների ժամանակ առաջացած բարդությունները մահվան հիմնական պատճառն են:
- Մեռելածին և նորածինների մահվան դեպքերը դեռահաս մայրերի մոտ 50%-ով ավելի հաճախ է հանդիպում, քան 20-29 տարեկան կանանց շրջանում:
- Դեռահաս մայրերի երեխաները ծնվելիս հաճախ ցածր քաշ են ունենում:
Գործոնները
ԱՀԿ-ի տեղեկագրում թվարկված են նաև դեռահասային հղիության մի քանի գործոններ:
- Ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում սահմանափակված է կրթության իրավունքը: Այս երկրներից մի քանիսում սահմանափակված են նաև հատուկ սոցիալական նորմերը:
- Բացակայում է հղիության կանխարգելման մասին տեղեկատվությունը, նաև` հակաբեղմնավորիչ միջոցների մատչելիությունը:
- Սեռական բռնությունը: Որոշ երկրներում աղջիկների մեկ երրորդը հաղորդում է, որ իրենց առաջին սեռական ակտը բռնությամբ է իրականացվել:
ԱՀԿ-ի պատասխան քայլերը
2011 թ. մայիսին ԱՀԿ-ն բանաձև է ընդունել, որը երկրներին կոչ է անում ակտիվացնել երիտասարդ մարդկանց առողջության լավացման միջոցառումները: Առաջարկվել են հետևյալ կոնկրետ միջոցառումները.
- Երիտասարդ աղջիկների վաղաժամ ծննդաբերությունից պաշտպանության քաղաքականության վերանայում:
- Հակաբեղմնավորիչների օգտագործման մատչելիության ապահովում:
- Սեռական և վերարտադրողական առողջության և վաղ ամուսնության ճշգրիտ տեղեկավության ապահովում:
03.08.2012 Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
03.04.2024
03.04.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ